Երևան
HY
Անալիզներ
21-645

Ալերգեն f31 - գազար, IgE (ImmunoCAP)

Նկարագրություն

Արյան մեջ գազարի նկատմամբ ալերգիկ ռեակցիայի առկայության դեպքում ի հայտ եկող սպեցիֆիկ հակամարմինների՝ E դասի իմունոգլոբուլինների քանակական որոշում: Այս հետազոտությունը կիրառվում է՝ ալերգիկ հիվանդությունների (սննդային ալերգիա, ատոպիկ դերմատիտ, բրոնխիալ ասթմա, ալերգիկ ռինիտ, ռեսպիրատոր ալերգոզ) ախտորոշման համար; գազարի նկատմամբ ալերգիկ ռեակցիաների զարգացման ռիսկը գնահատելու համար: Այս հետազոտությունը նշանակվում է՝ գազարն սննդում օգտագործելիս ալերգիկ բնույթ մատնանշող հետևյալ ախտանիշների առկայության դեպքում՝ մաշկի կարմրություն և քոր, անգիոնևրոտիկ այտուց, ռինոկոնյունկտիվիտ, կոկորդի այտուց, հազ և բրոնխոսպազմ, սրտխառնոց, փսխում, ցավ որովայնի շրջանում և դիարեա և այլն; հիմնական հիվանդության բուժման դեղամիջոցները դադարեցնելու անհնարինության դեպքում, քանի որ դրանք կարող են ազդել մաշկային թեստավորման արդյունքների վրա; երեխաներին, եթե նրանց ծնողները տառապում են ալերգիկ հիվանդություններով; մինչև 5 տարեկան երեխաներին (մաշկային թեստերի կատարման անհնարինության դեպքում); հիվանդության սուր շրջանում մաշկային ծածկույթների ախտահարման դեպքում; սենսիբիլիզացիայի պոլիվալենտ բնույթի դեպքում, երբ հնարավոր չէ իրականացնել in vivo թեստավորում ենթադրյալ ալերգեններով; մաշկային թեստավորման կեղծ դրական կամ կեղծ բացասական արդյունքի դեպքում:

Կատարման ժամկետը

Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
7570 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ