Նկարագրություն
Կանաչ լոբին առաջացնում է սննդային անտանելիության ախտանիշների դանդաղ զարգացում (սննդի մեջ օգտագործելուց ոչ շուտ, քան 5-7 օր անց): Այս թեստն օգտագործվում է կանաչ լոբու նկատմամբ սննդային անտանելիության ախտորոշման համար: Սննդամթերքի անտանելիությունն ավելի հաճախ է հանդիպում՝ համեմատած սննդային ալերգիայի հետ և ընթանում է սպեցիֆիկ G դասի իմունոգլոբուլինների (IgG-միջնորդավորված) մասնակցությամբ ալերգիկ ռեակցիաների տիպով: Ընդ որում զարգանում է թաքնված սննդային ալերգիա՝ դանդաղ տիպի ալերգիա, ինչն ավելի վտանգավոր է, քանի որ հիվանդության արտաքին կլինիկական դրսևորումները դանդաղ են զարգանում (հասնելով մի քանի օրվա), և, ոչ հազվադեպ, դրանք կարող են ընդհանրապես բացակայել երկար ժամանակ: Օրգանիզմի օրգաններում և հյուսվածքներում դանդաղ պրոգրեսիվող ախտաբանական պրոցեսները հաճախ կարող են հանգեցնել ստամոքսաղիքային համակարգի, շնչառական, նյարդային համակարգերի, մաշկի խրոնիկ հիվանդությունների, ինչպես նաև կարող են բացասական ազդեցություն ունենալ հոգեկան ոլորտի վրա (դեպրեսիաներ, գերգրգռվածություն երեխաների մոտ):
Կատարման ժամկետը
Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ