Նկարագրություն
Արյան մեջ սպեցիֆիկ հակամարմինների՝ E դասի իմունոգլոբուլինների քանակական որոշում, որոնք ի հայտ են գալիս նարնջի նկատմամբ ալերգիկ ռեակցիայի առկայության դեպքում: Այս հետազոտությունը օգտագործվում է. ալերգիկ հիվանդությունների (սննդային ալերգիա, ատոպիկ դերմատիտ, բրոնխիալ ասթմա, ալերգիկ ռինիտ, ռեսպիրատոր ալերգոզ) ախտորոշման համար, նարնջի նկատմամբ ալերգիկ ռեակցիաների զարգացման ռիսկի գնահատման համար: Այս հետազոտությունը նշանակվում է. նարինջ և այնպիսի մթերքներ օգտագործելիս, որոնց բաղադրության մեջ առկա է կամ օգտագործվել է նարինջ, ալերգիկ բնույթի մասին վկայող հետևյալ ախտանիշների առկայության դեպքում՝ մաշկի կարմրություն և քոր, անգիոնևրոտիկ այտուց, ռինոկոնյունկտիվիտ, կոկորդի այտուց, հազ և բրոնխոսպազմ, սրտխառնոց, փսխում, որովայնի ցավ և փորլուծություն և այլն, հիմնական հիվանդության բուժման դեղամիջոցների չեղարկման անհնարինության դեպքում, քանի որ դրանք կարող են ազդել մաշկային թեստավորման արդյունքների վրա, երեխաներին, եթե նրանց ծնողները տառապում են ալերգիկ հիվանդություններով, մինչև 5 տարեկան երեխաներին (մաշկային թեստերի կատարման անհնարինության դեպքում), մաշկի մակերեսային ախտահարումների դեպքում՝ հիվանդության սուր շրջանում, սենսիբիլիզացիայի պոլիվալենտ բնույթի դեպքում, երբ հնարավոր չէ in vivo թեստավորում իրականացնել ենթադրյալ ալերգենների հետ, մաշկային թեստավորման կեղծ դրական կամ կեղծ բացասական արդյունքի դեպքում:
Կատարման ժամկետը
Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ