Երևան
HY
Անալիզներ
21-280

Ալերգեն f33 - նարինջ, IgG

Նկարագրություն

Նարինջն առաջացնում է սննդային անտանելիության ախտանիշների արագ զարգացում (այն սննդի մեջ օգտագործելուց արդեն 1-3 օր անց): Այս թեստն օգտագործվում է նարնջի նկատմամբ սննդային անտանելիության ախտորոշման համար: Սննդամթերքի անտանելիությունն ավելի հաճախ է հանդիպում սննդային ալերգիայի համեմատ և ընթանում է ալերգիկ ռեակցիաների տիպով՝ սպեցիֆիկ իմունոգլոբուլին G-ների (IgG-միջնորդավորված) մասնակցությամբ: Ընդ որում, զարգանում է թաքնված սննդային ալերգիա՝ դանդաղեցված տիպի ալերգիա, ինչն ավելի վտանգավոր է, քանի որ հիվանդության արտաքին կլինիկական դրսևորումները կզարգանան դանդաղ (մինչև մի քանի օր), և հաճախ դրանք ընդհանրապես կարող են չլինել երկար ժամանակ: Օրգանիզմի օրգաններում և հյուսվածքներում դանդաղ հարաճող ախտաբանական պրոցեսները հաճախ կարող են հանգեցնել ստամոքսաղիքային համակարգի, շնչառական, նյարդային համակարգերի, մաշկի խրոնիկական հիվանդությունների, ինչպես նաև կարող են բացասական ազդեցություն ունենալ հոգեկան ոլորտի վրա (դեպրեսիաներ, գերգրգռվածություն երեխաների մոտ):

Կատարման ժամկետը

Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
3770 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ