Երևան
HY
Անալիզներ
21-364

Ալերգեն f338 - ծովակատար, IgG

Նկարագրություն

Ծովակատարը (կակղամորթ) առաջացնում է սննդային անտանելիության ախտանիշների արագ զարգացում (այն սննդի մեջ օգտագործելուց արդեն 1-3 օր անց)։ Այս թեստը օգտագործվում է կակղամորթների մսի նկատմամբ սննդային անտանելիության ախտորոշման համար։ Սննդամթերքի անտանելիությունը հանդիպում է ավելի հաճախ, քան սննդային ալերգիան, և ընթանում է սպեցիֆիկ իմունոգլոբուլին G-ների մասնակցությամբ (IgG-միջնորդավորված) ալերգիկ ռեակցիաների տիպով։ Ընդ որում, զարգանում է թաքնված սննդային ալերգիա՝ դանդաղեցված տիպի ալերգիա, ինչն ավելի վտանգավոր է, քանի որ հիվանդության արտաքին կլինիկական դրսևորումները զարգանում են դանդաղ (մինչև մի քանի օր), և ոչ հազվադեպ դրանք առհասարակ կարող են տևական ժամանակ բացակայել։ Օրգանիզմի օրգաններում և հյուսվածքներում դանդաղ զարգացող ախտաբանական գործընթացները հաճախ կարող են հանգեցնել ստամոքսաղիքային համակարգի, շնչառական, նյարդային համակարգերի, մաշկի խրոնիկ հիվանդությունների, ինչպես նաև կարող են բացասական ազդեցություն ունենալ հոգեկան ոլորտի վրա (դեպրեսիա, երեխաների մոտ՝ գերգրգռվածություն)։

Կատարման ժամկետը

Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
3770 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ