Նկարագրություն
Կարտոֆիլի նկատմամբ ալերգիկ ռեակցիայի առկայության դեպքում ի հայտ եկող սպեցիֆիկ հակամարմինների՝ E դասի իմունոգլոբուլինների արյան մեջ քանակական որոշում։ Այս հետազոտությունն օգտագործվում է. ալերգիկ հիվանդությունների ախտորոշման համար (սննդային ալերգիա, ատոպիկ դերմատիտ, բրոնխիալ ասթմա, ալերգիկ ռինիտ, ռեսպիրատոր ալերգոզ), կաթի նկատմամբ ալերգիկ ռեակցիաների զարգացման ռիսկի գնահատման համար։ Այս հետազոտությունը նշանակվում է. կարտոֆիլի և դրա կիրառմամբ պատրաստված մթերքների օգտագործման ժամանակ ալերգիկ բնույթին մատնանշող հետևյալ ախտանիշների առկայության դեպքում՝ մաշկի կարմրություն և քոր, անգիոնևրոտիկ այտուց, ռինոկոնյունկտիվիտ, կոկորդի այտուց, հազ և բրոնխոսպազմ, սրտխառնոց, փսխում, որովայնի շրջանի ցավ և լուծ և այլն, առանց ռեմիսիայի շրջանների անընդհատ ռեցիդիվող հիվանդության դեպքում, հիմնական հիվանդության բուժման դեղամիջոցների չեղարկման անհնարինության դեպքում, քանի որ դրանք կարող են ազդել մաշկային թեստավորման արդյունքների վրա, երեխաներին, եթե նրանց ծնողները տառապում են ալերգիկ հիվանդություններով, մինչև 5 տարեկան երեխաներին (մաշկային թեստերի կատարման անհնարինության դեպքում), մաշկային ծածկույթների ախտահարման դեպքում հիվանդության սուր շրջանում, պոլիվալենտ բնույթի սենսիբիլիզացիայի դեպքում, երբ հնարավորություն չկա ենթադրվող ալերգենների հետ in vivo թեստավորում անցկացնել, մաշկային թեստավորման կեղծ դրական կամ կեղծ բացասական արդյունքի դեպքում։
Կատարման ժամկետը
Մինչև 2 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ