Նկարագրություն
Միդիաների միսն առաջացնում է սննդային անտանելիության ախտանիշների արագ զարգացում (արդեն սննդի մեջ այն օգտագործելուց 1-3 օր անց)։ Այս թեստը կիրառվում է միդիաների մսի նկատմամբ սննդային անտանելիության ախտորոշման համար։ Սննդամթերքի անտանելիությունն ավելի հաճախ է հանդիպում համեմատած սննդային ալերգիայի հետ և ընթանում է ալերգիկ ռեակցիաների տիպով՝ սպեցիֆիկ G իմունոգլոբուլինների (IgG-միջնորդավորված) մասնակցությամբ։ Ընդ որում, զարգանում է թաքնված սննդային ալերգիա՝ դանդաղեցված տիպի ալերգիա, ինչն ավելի վտանգավոր է, քանի որ հիվանդության արտաքին կլինիկական դրսևորումները կզարգանան դանդաղ (մինչև մի քանի օր), իսկ ոչ հազվադեպ, դրանք երկար ժամանակ ընդհանրապես կարող են բացակայել։ Օրգանիզմի օրգաններում և հյուսվածքներում դանդաղ պրոգրեսիվող ախտաբանական պրոցեսները հաճախ կարող են հանգեցնել ստամոքսաղիքային համակարգի, շնչառական, նյարդային համակարգերի, մաշկի խրոնիկ հիվանդությունների, ինչպես նաև կարող են բացասական ազդեցություն ունենալ հոգեկանի վրա (դեպրեսիաներ, գերգրգռվածություն երեխաների մոտ)։
Կատարման ժամկետը
Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ