Երևան
HY
Անալիզներ
21-674

Ալերգեն f4 - ցորեն, ցորենի ալյուր, IgE (ImmunoCAP)

Նկարագրություն

Արյան մեջ սպեցիֆիկ հակամարմինների՝ E դասի իմունոգլոբուլինների քանակական որոշում, որոնք ի հայտ են գալիս ցորենի և ցորենի ալյուրի նկատմամբ ալերգիկ ռեակցիայի առկայության դեպքում: Այս հետազոտությունն օգտագործվում է. ալերգիկ հիվանդությունների (սննդային ալերգիա, ատոպիկ դերմատիտ, բրոնխիալ ասթմա, ալերգիկ ռինիտ, ռեսպիրատոր ալերգոզ) ախտորոշման համար, ցորենի և ցորենի ալյուրի նկատմամբ ալերգիկ ռեակցիաների զարգացման ռիսկի գնահատման համար: Այս հետազոտությունը նշանակվում է. ցորենի ալյուրից և ցորենից պատրաստված մթերքներ սննդի մեջ օգտագործելիս ալերգիկ բնույթը վկայող հետևյալ ախտանիշների առկայության դեպքում՝ մաշկի կարմրություն և քոր, անգիոնևրոտիկ այտուց, ռինոկոնյուկտիվիտ, կոկորդի այտուց, հազ և բրոնխոսպազմ, սրտխառնոց, փսխում, ցավ որովայնի շրջանում և փորլուծություն և այլն, հիմնական հիվանդության բուժման դեղամիջոցների դադարեցման անհնարինության դեպքում, քանի որ դրանք կարող են ազդել մաշկային թեստավորման արդյունքների վրա, երեխաներին, եթե նրանց ծնողները տառապում են ալերգիկ հիվանդություններով, մինչև 5 տարեկան երեխաներին (մաշկային թեստերի կատարման անհնարինության դեպքում), հիվանդության սուր շրջանում մաշկային ծածկույթների ախտահարման դեպքում, սենսիբիլիզացիայի պոլիվալենտ բնույթի դեպքում, երբ հնարավոր չէ իրականացնել in vivo թեստավորում ենթադրյալ ալերգեններով, մաշկային թեստավորման կեղծ դրական կամ կեղծ բացասական արդյունքի դեպքում:

Կատարման ժամկետը

Մինչև 3 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
5775 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ