Երևան
HY
Անալիզներ
21-340

Ալերգեն f40 - թունա, IgG

Նկարագրություն

Թունան առաջացնում է սննդային անտանելիության ախտանիշների արագ զարգացում (սննդի մեջ այն օգտագործելուց արդեն 1-3 օր անց): Այս թեստն օգտագործվում է թյունոսի նկատմամբ սննդային անտանելիության ախտորոշման համար: Սննդամթերքի անտանելիությունն ավելի հաճախ է հանդիպում սննդային ալերգիայի համեմատ և ընթանում է սպեցիֆիկ G իմունոգլոբուլինների մասնակցությամբ ալերգիկ ռեակցիաների տիպով (IgG-միջնորդված): Ընդ որում, զարգանում է թաքնված սննդային ալերգիա՝ դանդաղեցված տիպի ալերգիա, ինչն ավելի վտանգավոր է, քանի որ հիվանդության արտաքին կլինիկական դրսևորումները զարգանում են դանդաղ (մինչև մի քանի օր), իսկ հաճախ դրանք ընդհանրապես կարող են բացակայել տևական ժամանակ: Օրգանիզմի օրգաններում և հյուսվածքներում դանդաղ պրոգրեսիվող ախտաբանական պրոցեսները հաճախ կարող են հանգեցնել ստամոքսաղիքային համակարգի, շնչառական, նյարդային համակարգերի, մաշկի խրոնիկ հիվանդությունների, ինչպես նաև կարող են բացասական ազդեցություն ունենալ հոգեկան ոլորտի վրա (դեպրեսիաներ, գերգրգռվածություն երեխաների մոտ):

Կատարման ժամկետը

Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
3770 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ