Երևան
HY
Անալիզներ
21-426

Ալերգեն f402 - թուզ, IgG

Նկարագրություն

Թուզն առաջացնում է սննդային անտանելիության ախտանիշների դանդաղ զարգացում (սննդի մեջ դրա օգտագործումից 5-7 օրից ոչ շուտ)։ Այս թեստն օգտագործվում է թզի նկատմամբ սննդային անտանելիության ախտորոշման համար։ Սննդամթերքի անտանելիությունն ավելի հաճախ է հանդիպում՝ համեմատած սննդային ալերգիայի հետ, և ընթանում է ալերգիկ ռեակցիաների տիպով՝ սպեցիֆիկ G իմունոգլոբուլինների մասնակցությամբ (IgG-միջնորդավորված)։ Ընդ որում՝ զարգանում է թաքնված սննդային ալերգիա՝ դանդաղեցված տիպի ալերգիա, ինչն ավելի վտանգավոր է, քանի որ հիվանդության արտաքին կլինիկական դրսևորումները կզարգանան դանդաղ (մինչև մի քանի օր), և հաճախ դրանք կարող են ընդհանրապես բացակայել երկար ժամանակ։ Օրգանիզմի օրգաններում և հյուսվածքներում դանդաղ պրոգրեսիվող ախտաբանական գործընթացները հաճախ կարող են հանգեցնել ստամոքսաղիքային համակարգի, շնչառական, նյարդային համակարգերի, մաշկի քրոնիկական հիվանդությունների, ինչպես նաև կարող են բացասական ազդեցություն թողնել հոգեկան ոլորտի վրա (դեպրեսիաներ, գերգրգռվածություն երեխաների մոտ)։

Կատարման ժամկետը

Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
3770 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ