Երևան
HY
Անալիզներ
21-640

Ալերգեն f41 - սաղմոն, IgE (ImmunoCAP)

Նկարագրություն

Արյան մեջ սպեցիֆիկ հակամարմինների՝ E դասի իմունոգլոբուլինների քանակական որոշում, որոնք ի հայտ են գալիս սաղմոնի նկատմամբ ալերգիկ ռեակցիայի առկայության դեպքում։ Այս հետազոտությունն օգտագործվում է. ալերգիկ հիվանդությունների (սննդային ալերգիա, ատոպիկ դերմատիտ, բրոնխիալ ասթմա, ալերգիկ ռինիտ, ռեսպիրատոր ալերգոզ) ախտորոշման համար, սաղմոնի նկատմամբ ալերգիկ ռեակցիաների զարգացման ռիսկի գնահատման համար։ Այս հետազոտությունը նշանակվում է. սաղմոն սննդի մեջ օգտագործելիս ալերգիկ բնույթ վկայող հետևյալ ախտանիշների առկայության դեպքում՝ մաշկի կարմրություն և քոր, անգիոնևրոտիկ այտուց, ռինոկոնյուկտիվիտ, կոկորդի այտուց, հազ և բրոնխոսպազմ, սրտխառնոց, փսխում, ցավ որովայնի շրջանում և լուծ և այլն, հիմնական հիվանդության բուժման դեղամիջոցների չեղարկման անհնարինության դեպքում, քանի որ դրանք կարող են ազդել մաշկային թեստավորման արդյունքների վրա, երեխաներին, եթե նրանց ծնողները տառապում են ալերգիկ հիվանդություններով, մինչև 5 տարեկան երեխաներին (մաշկային թեստերի կատարման անհնարինության դեպքում), մաշկի ախտահարման դեպքում հիվանդության սուր շրջանում, սենսիբիլիզացիայի պոլիվալենտ բնույթի դեպքում, երբ հնարավոր չէ անցկացնել in vivo թեստավորում ենթադրյալ ալերգեններով, մաշկային թեստավորման կեղծ դրական կամ կեղծ բացասական արդյունքի դեպքում։

Կատարման ժամկետը

Մինչև հաջորդ օրվա 00:00. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
5395 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ