Երևան
HY
Անալիզներ
21-313

Ալերգեն f41 - սաղմոն, IgG

Նկարագրություն

Սաղմոնի միսն առաջացնում է սննդային անտանելիության ախտանիշների արագ զարգացում (սննդի մեջ այն օգտագործելուց արդեն 1-3 օր անց): Այս թեստը կիրառվում է սաղմոնի մսի նկատմամբ սննդային անտանելիության ախտորոշման համար: Սննդամթերքի անտանելիությունն ավելի հաճախ է հանդիպում սննդային ալերգիայի համեմատությամբ, և դրսևորվում է սպեցիֆիկ G իմունոգլոբուլինների (IgG-միջնորդված) մասնակցությամբ ալերգիկ ռեակցիաների տիպով: Այս դեպքում զարգանում է թաքնված սննդային ալերգիա՝ դանդաղեցված տիպի ալերգիա, ինչն ավելի վտանգավոր է, քանի որ հիվանդության արտաքին կլինիկական դրսևորումները զարգանում են դանդաղ (մինչև մի քանի օր), և ոչ հազվադեպ, դրանք տևական ժամանակ կարող են ընդհանրապես բացակայել: Օրգանիզմի օրգաններում և հյուսվածքներում դանդաղ զարգացող ախտաբանական պրոցեսները հաճախ կարող են հանգեցնել ստամոքսաղիքային համակարգի, շնչառական և նյարդային համակարգերի, մաշկի խրոնիկ հիվանդությունների, ինչպես նաև կարող են բացասական ազդեցություն ունենալ հոգեկան ոլորտի վրա (դեպրեսիաներ, գերգրգռվածություն երեխաների մոտ):

Կատարման ժամկետը

Մինչև 9 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
3770 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ