Նկարագրություն
Հացի խմորիչն առաջացնում է սննդային անտանելիության ախտանիշների դանդաղ զարգացում (դրանցից պատրաստված մթերքների օգտագործումից 5-7 օր հետո ոչ շուտ)։ Այս թեստն օգտագործվում է հացի խմորիչի նկատմամբ սննդային անտանելիության ախտորոշման համար: Սննդամթերքի անտանելիությունն ավելի հաճախ է հանդիպում համեմատած սննդային ալերգիայի հետ և ընթանում է ալերգիկ ռեակցիաների տիպով՝ սպեցիֆիկ իմունոգլոբուլին G-ի մասնակցությամբ (IgG-միջնորդավորված): Ընդ որում զարգանում է թաքնված սննդային ալերգիա՝ դանդաղեցված տիպի ալերգիա, ինչն ավելի վտանգավոր է, քանի որ հիվանդության արտաքին կլինիկական դրսևորումները զարգանում են դանդաղ (մինչև մի քանի օր), և հաճախ դրանք երկար ժամանակ կարող են ընդհանրապես բացակայել: Օրգանիզմի օրգաններում և հյուսվածքներում դանդաղ հարաճող ախտաբանական պրոցեսները հաճախ կարող են հանգեցնել ստամոքսաղիքային համակարգի, շնչառական, նյարդային համակարգերի, մաշկի խրոնիկ հիվանդությունների, ինչպես նաև կարող են բացասական ազդեցություն ունենալ հոգեկան ոլորտի վրա (դեպրեսիաներ, գերգրգռվածություն երեխաների մոտ)։
Կատարման ժամկետը
Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ