Նկարագրություն
Սոխը՝ որպես սննդային ալերգիայի էթիոլոգիական գործոն, դասվում է ալերգիզացնող ակտիվության ցածր աստիճանին (առանց հաշվի առնելու անհատական առանձնահատկությունները): Ամենից հաճախ հանդիպում են այնպիսի դրսևորումներ, ինչպիսիք են մարսողական համակարգի (ալերգիկ ստոմատիտ, խեյլիտ, գաստրիտ, կոլիտ, գաստրոէնտերիտ), մաշկի (ատոպիկ դերմատիտ, եղնջացան, Կվինկեի այտուց) և ավելի հազվադեպ՝ շնչառական օրգանների (ալերգիկ ռինիտ, ասթմա) հիվանդությունները: Հաճախ նկատվում է խաչաձև ալերգիկ ռեակցիա կեչու փոշեհատիկի նկատմամբ: Տվյալ ալերգենի նկատմամբ սպեցիֆիկ իմունոգլոբուլին E-ի բարձր քանակով հայտնաբերումը վկայում է սուր ալերգիկ ռեակցիայի (անհապաղ տիպի գերզգայունություն) մասին:
Կատարման ժամկետը
Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ