Նկարագրություն
Սոխը՝ որպես սննդային ալերգիայի էթիոլոգիական գործոն, դասվում է ալերգածին ցածր ակտիվության խմբին (առանց հաշվի առնելու անհատական առանձնահատկությունները)։ Առավել հաճախ հանդիպում են այնպիսի դրսևորումներ, ինչպիսիք են մարսողական համակարգի հիվանդությունները (ալերգիկ ստոմատիտ, խեյլիտ, գաստրիտ, կոլիտ, գաստրոէնտերիտ), մաշկի ախտահարումները (ատոպիկ դերմատիտ, եղնջացան, Քվինկեի այտուց) և ավելի հազվադեպ՝ շնչառական օրգանների ախտահարումները (ալերգիկ ռինիտ, ասթմա)։ Հաճախ նկատվում է խաչաձև ալերգիկ ռեակցիա կեչու փոշեհատիկի նկատմամբ։ Տվյալ ալերգենի նկատմամբ սպեցիֆիկ E իմունոգլոբուլինի բարձր քանակի հայտնաբերումը վկայում է սուր ալերգիկ ռեակցիայի մասին (անմիջական տիպի գերզգայունություն)։
Կատարման ժամկետը
Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ