Երևան
HY
Անալիզներ
21-374

Ալերգեն f5 - տարեկանի ալյուր, IgG

Նկարագրություն

Տարեկանի ալյուրն առաջացնում է սննդային անտանելիության ախտանիշների արագ զարգացում (այն պարունակող մթերքների օգտագործումից արդեն 1-3 օր անց): Այս թեստն օգտագործվում է տարեկանի ալյուրի նկատմամբ սննդային անտանելիության ախտորոշման համար: Սննդամթերքի անտանելիությունը հանդիպում է ավելի հաճախ, քան սննդային ալերգիան, և ընթանում է ալերգիկ ռեակցիաների տիպով՝ սպեցիֆիկ իմունոգլոբուլին G-ի (IgG-միջնորդավորված) մասնակցությամբ: Այս դեպքում զարգանում է թաքնված սննդային ալերգիա՝ դանդաղեցված տիպի ալերգիա, ինչն ավելի վտանգավոր է, քանի որ հիվանդության արտաքին կլինիկական դրսևորումները զարգանում են դանդաղ (մինչև մի քանի օր), իսկ հաճախ դրանք կարող են ընդհանրապես տևական ժամանակ բացակայել: Օրգանիզմի օրգաններում և հյուսվածքներում դանդաղ հարաճող ախտաբանական պրոցեսները հաճախ կարող են հանգեցնել ստամոքսաղիքային համակարգի, շնչառական և նյարդային համակարգերի, մաշկի խրոնիկական հիվանդությունների, ինչպես նաև բացասական ազդեցություն ունենալ հոգեկան ոլորտի վրա (դեպրեսիաներ, գերգրգռվածություն երեխաների մոտ):

Կատարման ժամկետը

Մինչև 8 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
3770 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ