Նկարագրություն
Կորեկը դաշտավլուկազգիների ընտանիքին պատկանող հացազգի մշակաբույս է, որի հատիկները ենթարկվում են հղկման՝ կորեկաձավար՝ լայնորեն տարածված ձավարեղեն ստանալու նպատակով: Բացի շիլաներից, այն կարող է օգտագործվել այնպիսի ուտեստների պատրաստման համար, ինչպիսիք են նրբաբլիթները, կոտլետները, ապուրները, թխվածքաճաշերը: Կորեկաձավարի նկատմամբ ալերգիկ ռեակցիան հանդիպում է ավելի հազվադեպ, քան ցորենինը, սակայն դրա զարգացման գլխավոր պատճառը նույնպես կորեկաձավարի կազմի մեջ մտնող յուրահատուկ բուսական սպիտակուցն է: Թեև այն չի պարունակում գլյուտեն, ինչն այն դարձնում է գործնականում հիպոալերգեն: Տվյալ թեստը օգտագործվում է կորեկի նկատմամբ սննդային անտանելիության ախտորոշման համար: Սննդամթերքի անտանելիությունը հանդիպում է շատ ավելի հաճախ՝ ի տարբերություն սննդային ալերգիայի, և ընթանում է հատուկ իմունոգլոբուլիններ G-ի մասնակցությամբ (IgG-միջնորդավորված) ալերգիկ ռեակցիաների տիպով: Ընդ որում՝ զարգանում է թաքնված սննդային ալերգիա՝ դանդաղեցված տիպի ալերգիա, ինչն ավելի վտանգավոր է, քանի որ հիվանդության արտաքին կլինիկական դրսևորումները զարգանում են դանդաղ (մինչև մի քանի օր), իսկ հաճախ դրանք կարող են առհասարակ բացակայել տևական ժամանակ։ Օրգանիզմի օրգաններում և հյուսվածքներում դանդաղ զարգացող ախտաբանական գործընթացները հաճախ կարող են հանգեցնել ստամոքսաղիքային համակարգի, շնչառական, նյարդային համակարգերի, մաշկի խրոնիկ հիվանդությունների, ինչպես նաև կարող են բացասական ազդեցություն ունենալ հոգեկան ոլորտի վրա (դեպրեսիաներ, գերգրգռվածություն երեխաների մոտ):
Կատարման ժամկետը
Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ