Երևան
HY
Անալիզներ
21-116

Ալերգեն f6 - գարու ալյուր, IgE

Նկարագրություն

Գարու ալյուրի հիմնական ալերգենները գլյուտենանման սպիտակուցներն են։ Գարու ալյուրը, ինչպես և ցորենի ալյուրը, համարվում է տարբեր սննդամթերքների բաղադրիչներից մեկը, ուստի գարու ալյուրի նկատմամբ օրգանիզմի սենսիբիլիզացիայի դեպքում պետք է ուշադիր լինել սննդամթերք ընտրելիս։ Հաճախ դիտվում է խաչաձև ալերգիա հացազգի խոտերի (սողացող սեզ, մարգագետնային սիզախոտ, փետրախոտ և այլն) փոշեհատիկի նկատմամբ։ Գարու ալյուրի նկատմամբ ալերգիկ ռեակցիայի դեպքում հնարավոր են ցան, այտուցներ, դիսկոմֆորտ ստամոքսում, ասթմա և էկզեմա՝ ընդհուպ մինչև այնպիսի համակարգային ռեակցիաների զարգացում, ինչպիսին է անաֆիլակտիկ շոկը։ Տվյալ ալերգենի նկատմամբ սպեցիֆիկ իմունոգլոբուլին E-ի բարձր քանակի հայտնաբերումը վկայում է սուր ալերգիկ ռեակցիայի (անհապաղ տիպի գերզգայունության) մասին։

Կատարման ժամկետը

Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
3770 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ