Նկարագրություն
Վարսակի ալյուրն առաջացնում է սննդային անտանելիության ախտանիշների արագ զարգացում (այն պարունակող մթերքները սննդի մեջ օգտագործելուց 1-3 օր անց): Այս թեստը կիրառվում է վարսակի ալյուրի նկատմամբ սննդային անտանելիության ախտորոշման համար: Սննդամթերքի անտանելիությունը հանդիպում է ավելի հաճախ՝ սննդային ալերգիայի համեմատ, և ընթանում է ալերգիկ ռեակցիաների տեսքով՝ սպեցիֆիկ իմունոգլոբուլիններ G-ի մասնակցությամբ (IgG-միջնորդավորված): Ընդ որում զարգանում է թաքնված սննդային ալերգիա՝ դանդաղեցված տիպի ալերգիա, ինչն ավելի վտանգավոր է, քանի որ հիվանդության արտաքին կլինիկական դրսևորումները զարգանում են դանդաղ (մինչև մի քանի օր), իսկ ոչ հազվադեպ, տևական ժամանակ կարող են ընդհանրապես բացակայել: Օրգանիզմի օրգաններում և հյուսվածքներում դանդաղ զարգացող ախտաբանական գործընթացները հաճախ կարող են հանգեցնել ստամոքսաղիքային համակարգի, շնչառական, նյարդային համակարգերի և մաշկի խրոնիկ հիվանդությունների, ինչպես նաև կարող են բացասական ազդեցություն ունենալ հոգեկան ոլորտի վրա (դեպրեսիաներ, գերգրգռվածություն երեխաների մոտ):
Կատարման ժամկետը
Մինչև 6 օր
Կենսանյութի տեսակ