Նկարագրություն
Սպեցիֆիկ հակամարմինների՝ E դասի իմունոգլոբուլինների արյան մեջ քանակական որոշում, որոնք առաջանում են վարսակի նկատմամբ ալերգիկ ռեակցիայի առկայության դեպքում: Այս հետազոտությունը կիրառվում է՝ ալերգիկ հիվանդությունների (սննդային ալերգիա, ատոպիկ դերմատիտ, բրոնխիալ ասթմա, ալերգիկ ռինիտ, ռեսպիրատոր ալերգոզ) ախտորոշման համար, վարսակի նկատմամբ ալերգիկ ռեակցիաների զարգացման ռիսկի գնահատման համար։ Այս հետազոտությունը նշանակվում է՝ վարսակ և վարսակի ալյուր սննդի մեջ օգտագործելիս ալերգիկ բնույթ մատնանշող հետևյալ ախտանիշների առկայության դեպքում՝ մաշկի կարմրություն և քոր, անգիոնևրոտիկ այտուց, ռինոկոնյունկտիվիտ, կոկորդի այտուց, հազ և բրոնխոսպազմ, սրտխառնոց, փսխում, որովայնի շրջանի ցավ և փորլուծություն և այլն, հիմնական հիվանդության բուժման դեղամիջոցների չեղարկման անհնարինության դեպքում, քանի որ դրանք կարող են ազդել մաշկային թեստավորման արդյունքների վրա, մաշկային ծածկույթների ախտահարման դեպքում՝ հիվանդության սուր շրջանում, սենսիբիլիզացիայի պոլիվալենտ բնույթի դեպքում, երբ հնարավոր չէ ենթադրյալ ալերգենների հետ in vivo թեստավորում իրականացնել, մաշկային թեստավորման կեղծ դրական կամ կեղծ բացասական արդյունքի դեպքում, երեխաներին, եթե նրանց ծնողները տառապում են ալերգիկ հիվանդություններով, մինչև 5 տարեկան երեխաներին (մաշկային թեստերի իրականացման անհնարինության դեպքում)։
Կատարման ժամկետը
Մինչև 2 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ