Նկարագրություն
Ձվի դեղնուցը առաջացնում է սննդային անտանելիության ախտանիշների դանդաղ զարգացում (հավի ձու օգտագործելուց ոչ շուտ, քան 5-7 օր հետո)։ Այս թեստը օգտագործվում է ձվի դեղնուցի նկատմամբ սննդային անտանելիության ախտորոշման համար։ Սննդամթերքի անտանելիությունը ավելի հաճախ է հանդիպում, քան սննդային ալերգիան, և ընթանում է սպեցիֆիկ իմունոգլոբուլիններ G-ի (IgG-միջնորդավորված) մասնակցությամբ ալերգիկ ռեակցիաների տիպով։ Ընդ որում զարգանում է թաքնված սննդային ալերգիա՝ դանդաղ տիպի ալերգիա, ինչն ավելի վտանգավոր է, քանի որ հիվանդության արտաքին կլինիկական դրսևորումները կզարգանան դանդաղ (մինչև մի քանի օր), և հաճախ դրանք ընդհանրապես կարող են բացակայել տևական ժամանակ։ Օրգանիզմի օրգաններում և հյուսվածքներում դանդաղ պրոգրեսիվող ախտաբանական պրոցեսները հաճախ կարող են հանգեցնել ստամոքսաղիքային համակարգի, շնչառական, նյարդային համակարգերի, մաշկի խրոնիկ հիվանդությունների, ինչպես նաև կարող են բացասական ազդեցություն ունենալ հոգեկան ոլորտի վրա (դեպրեսիաներ, գերգրգռվածություն երեխաների մոտ)։
Կատարման ժամկետը
Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ