Երևան
HY
Անալիզներ
21-355

Ալերգեն f76 - ալֆա-լակտալբումին, IgG

Նկարագրություն

Ալֆա-լակտալբումինը առաջացնում է սննդային անտանելիության ախտանիշների դանդաղ զարգացում (կաթնամթերք օգտագործելուց ոչ շուտ, քան 3-5 օր հետո): Այս թեստն օգտագործվում է կաթի բաղադրիչների, մասնավորապես ալֆա-լակտալբումինի նկատմամբ սննդային անտանելիության ախտորոշման համար: Սննդամթերքի անտանելիությունը հանդիպում է ավելի հաճախ, քան սննդային ալերգիան և ընթանում է որպես ալերգիկ ռեակցիա՝ սպեցիֆիկ G իմունոգլոբուլինների մասնակցությամբ (IgG-միջնորդավորված): Ընդ որում, զարգանում է թաքնված սննդային ալերգիա՝ դանդաղեցված տիպի ալերգիա, ինչն ավելի վտանգավոր է, քանի որ հիվանդության արտաքին կլինիկական դրսևորումները զարգանում են դանդաղ (մինչև մի քանի օր), իսկ ոչ հազվադեպ դրանք երկար ժամանակ ընդհանրապես կարող են բացակայել: Օրգանիզմի օրգաններում և հյուսվածքներում դանդաղ զարգացող ախտաբանական պրոցեսները հաճախ կարող են հանգեցնել ստամոքսաղիքային համակարգի, շնչառական, նյարդային համակարգերի, մաշկի քրոնիկական հիվանդությունների, ինչպես նաև կարող են բացասական ազդեցություն ունենալ հոգեկան ոլորտի վրա (դեպրեսիաներ, գերգրգռվածություն երեխաների մոտ):

Կատարման ժամկետը

Մինչև 10 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
3770 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ