Երևան
HY
Անալիզներ
21-356

Ալերգեն f77 - բետա-լակտոգլոբուլին, IgG

Նկարագրություն

Բետա-լակտոգլոբուլինն առաջացնում է սննդային անտանելիության ախտանիշների արագ զարգացում (արդեն կաթնամթերքի օգտագործումից 1-3 օր հետո)։ Այս թեստն օգտագործվում է կաթի բաղադրիչների, մասնավորապես՝ բետա-լակտոգլոբուլինի նկատմամբ սննդային անտանելիության ախտորոշման համար։ Սննդամթերքի անտանելիությունը հանդիպում է ավելի հաճախ, քան սննդային ալերգիան և ընթանում է որպես ալերգիկ ռեակցիա՝ յուրահատուկ G իմունոգլոբուլինների մասնակցությամբ (IgG-միջնորդավորված)։ Ընդ որում զարգանում է թաքնված սննդային ալերգիա՝ դանդաղեցված տիպի ալերգիա, ինչն ավելի վտանգավոր է, քանի որ հիվանդության արտաքին կլինիկական դրսևորումները զարգանում են դանդաղ (մինչև մի քանի օր), իսկ ոչ հազվադեպ, դրանք երկար ժամանակ ընդհանրապես կարող են բացակայել։ Օրգանիզմի օրգաններում և հյուսվածքներում դանդաղ հարաճող ախտաբանական գործընթացները հաճախ կարող են հանգեցնել ստամոքսաղիքային համակարգի, շնչառական, նյարդային համակարգերի, մաշկի խրոնիկ հիվանդությունների, ինչպես նաև կարող են բացասական ազդեցություն ունենալ հոգեկան ոլորտի վրա (դեպրեսիաներ, գերգրգռվածություն երեխաների մոտ)։

Կատարման ժամկետը

Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
3770 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ