Երևան
HY
Անալիզներ
21-098

Ալերգեն f78 - կազեին, IgE

Նկարագրություն

Կազեինը կազմում է կաթնային սպիտակուցների մոտ 80%-ը և բաղկացած է 5 ենթաֆրակցիաներից, որոնցից ամենակարևորներն են ալֆա-կազեինը և ալֆա-էս-կազեինը: Կազեինը տեսակասպեցիֆիկ սպիտակուց չէ, ուստի դրա նկատմամբ ալերգիայի դեպքում հնարավոր է նաև բարձր զգայունություն այլ կենդանիների կաթի և պանիրների նկատմամբ, քանի որ դրանք պարունակում են կազեին: Այս սպիտակուցը ջերմակայուն է և եռացնելիս չի կորցնում իր հատկությունները, ուստի կաթի հատկապես այս սպիտակուցի նկատմամբ սենսիբիլիզացիայի առկայության դեպքում անհրաժեշտ է հրաժարվել տվյալ մթերքից և այն մթերքներից, որոնց կազմում կաթ է մտնում: Կազեինի նկատմամբ ալերգիկ ռեակցիայի դեպքում որպես կանոն առաջանում են խանգարումներ ստամոքսաղիքային համակարգի կողմից, որոնք կարող են դրսևորվել սրտխառնոցով, ստամոքսում դիսկոմֆորտով, փորլուծությամբ. հնարավոր են նաև դրսևորումներ մաշկի կողմից (ցան, էկզեմա), շնչուղիների կողմից (բրոնխիալ ասթմայի նոպա, շնչահեղձություն): Օրգանիզմի ընդհանուր ռեակցիաները, ինչպիսին է անաֆիլակտիկ շոկը, նույնպես հնարավոր են, սակայն հազվադեպ են հանդիպում:

Կատարման ժամկետը

Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
3770 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ