Երևան
HY
Անալիզներ
21-357

Ալերգեն f78 - կազեին, IgG

Նկարագրություն

Կազեինն առաջացնում է սննդային անտանելիության ախտանիշների դանդաղ զարգացում (կաթնամթերքն օգտագործելուց ոչ շուտ, քան 3-5 օր անց): Այս թեստն օգտագործվում է կաթի բաղադրիչների, մասնավորապես կազեինի նկատմամբ սննդային անտանելիության ախտորոշման համար: Սննդամթերքի անտանելիությունն ավելի հաճախ է հանդիպում սննդային ալերգիայի համեմատ և ընթանում է ալերգիկ ռեակցիաների տիպով՝ սպեցիֆիկ G իմունոգլոբուլինների (IgG-միջնորդավորված) մասնակցությամբ: Ընդ որում, զարգանում է թաքնված սննդային ալերգիա՝ դանդաղեցված տիպի ալերգիա, ինչն ավելի վտանգավոր է, քանի որ հիվանդության արտաքին կլինիկական դրսևորումները կզարգանան դանդաղ (մինչև մի քանի օր) և ոչ հազվադեպ, դրանք երկար ժամանակ կարող են ընդհանրապես բացակայել: Օրգանիզմի օրգաններում և հյուսվածքներում դանդաղ հարաճող ախտաբանական գործընթացները հաճախ կարող են հանգեցնել ստամոքսաղիքային համակարգի, շնչառական, նյարդային համակարգերի, մաշկի քրոնիկական հիվանդությունների, ինչպես նաև կարող են բացասական ազդեցություն ունենալ հոգեկան ոլորտի վրա (դեպրեսիաներ, գերգրգռվածություն երեխաների շրջանում):

Կատարման ժամկետը

Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
3770 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ