Երևան
HY
Անալիզներ
21-371

Ալերգեն f79 - սոսնձանյութ (գլյուտեն), IgG

Նկարագրություն

Սոսնձանյութը (գլյուտենը)` բոլոր հացազգիների հիմնական բաղադրիչը, առաջացնում է սննդային անտանելիության ախտանիշների արագ զարգացում (հացազգիները սննդի մեջ օգտագործելուց արդեն 1-3 օր անց): Այս թեստը կիրառվում է սոսնձանյութի (գլյուտենի) նկատմամբ սննդային անտանելիության ախտորոշման համար: Սննդամթերքի անտանելիությունն ավելի հաճախ է հանդիպում համեմատած սննդային ալերգիայի հետ և ընթանում է որպես սպեցիֆիկ իմունոգլոբուլին G-ի (IgG-միջնորդավորված) մասնակցությամբ ալերգիկ ռեակցիա: Ընդ որում, զարգանում է թաքնված սննդային ալերգիա՝ դանդաղ տիպի ալերգիա, ինչն ավելի վտանգավոր է, քանի որ հիվանդության արտաքին կլինիկական դրսևորումները զարգանում են դանդաղ (մինչև մի քանի օր), և ոչ հազվադեպ, դրանք կարող են տևական ժամանակ ընդհանրապես բացակայել: Օրգանիզմի օրգաններում և հյուսվածքներում դանդաղ պրոգրեսիվող պաթոլոգիական գործընթացները հաճախ կարող են հանգեցնել ստամոքսաղիքային համակարգի, շնչառական, նյարդային համակարգերի, մաշկի խրոնիկ հիվանդությունների, ինչպես նաև կարող են բացասական ազդեցություն ունենալ հոգեկան ոլորտի վրա (դեպրեսիաներ, գերգրգռվածություն երեխաների մոտ):

Կատարման ժամկետը

Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
3770 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ