Նկարագրություն
Պանիրները պարունակում են կենսաբանորեն ակտիվ ամինների բարձր կոնցենտրացիաներ, այդ թվում՝ հիստամինի (որն ամենաանմիջական կապն ունի ալերգիկ ռեակցիաների դրսևորման մեխանիզմների հետ), տիրամինի և այլն: Դրա պատճառով կարող են առաջանալ պսևդոալերգիկ ռեակցիաներ: Իսկական ալերգիայի զարգացումը կարող է հրահրվել այն կաթի կազեինով, որից պատրաստված է պանրի տվյալ տեսակը: «Չեդդեր» պանրի նկատմամբ ալերգիկ ռեակցիայի դեպքում հնարավոր են ցան, այտուցներ, անհարմարության զգացում ստամոքսում, ասթմա և էկզեմա: Տվյալ ալերգենի նկատմամբ սպեցիֆիկ իմունոգլոբուլին E-ի որոշումը բարձր քանակությամբ վկայում է սուր ալերգիկ ռեակցիայի մասին (անհապաղ տիպի գերզգայունություն):
Կատարման ժամկետը
Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ