Երևան
HY
Անալիզներ
21-623

Ալերգեն f83 - հավի միս, IgE (ImmunoCAP)

Նկարագրություն

Արյան մեջ սպեցիֆիկ E իմունոգլոբուլինների քանակական որոշում, որոնք ի հայտ են գալիս հավի մսի նկատմամբ սենսիբիլիզացիայի առկայության դեպքում: Այս հետազոտության իրականացումն անվտանգ է պացիենտի համար մաշկային թեստերի (in vivo) համեմատ, քանի որ այն բացառում է պացիենտի շփումն ալերգենի հետ: Հակահիստամինային դեղամիջոցների ընդունումը և տարիքային առանձնահատկությունները չեն ազդում հետազոտության որակի և ճշգրտության վրա: Այս անալիզն օգտագործվում է՝ ալերգիկ հիվանդություններով (սննդային ալերգիա, սուր և խրոնիկական եղնջացան, անգիոայտուց, ատոպիկ դերմատիտ, բրոնխիալ ասթմա և ալերգիկ ռինիտ) պացիենտների մոտ հավի մսի նկատմամբ սենսիբիլիզացիայի ախտորոշման համար, հավի մսի նկատմամբ ալերգիկ ռեակցիաների զարգացման ռիսկի գնահատման համար: Այս անալիզը նշանակվում է՝ սննդի մեջ հավի միս օգտագործելիս ալերգիկ բնույթի մասին վկայող հետևյալ ախտանիշների առկայության դեպքում՝ մաշկի կարմրություն և քոր, ցան, անգիոնևրոտիկ այտուց, կոկորդի այտուց, հազ և բրոնխոսպազմ, սրտխառնոց, փսխում, որովայնի շրջանում ցավ և փորլուծություն, հավի ձվի, ինչպես նաև այլ թռչունների մսի, փետուրների և ձվերի նկատմամբ ալերգիայի առկայության դեպքում («թռչուն-ձու» համախտանիշի կասկածի դեպքում), պոլիվալենտ սենսիբիլիզացիայի դեպքում, մաշկային թեստավորման և պրովոկացիոն փորձերի կասկածելի արդյունքների դեպքում:

Կատարման ժամկետը

Մինչև 2 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
7570 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ