Երևան
HY
Անալիզներ
21-333

Ալերգեն f85 - նեխուր, IgG

Նկարագրություն

Նեխուրը առաջացնում է սննդային անտանելիության ախտանիշների արագ զարգացում (այն ուտելուց արդեն 1-3 օր հետո)։ Այս թեստը օգտագործվում է նեխուրի նկատմամբ սննդային անտանելիության ախտորոշման համար։ Սննդամթերքի անտանելիությունն ավելի հաճախ է հանդիպում սննդային ալերգիայի համեմատ և ընթանում է ալերգիկ ռեակցիաների տիպով՝ յուրահատուկ G իմունոգլոբուլինների (IgG-միջնորդավորված) մասնակցությամբ։ Ընդ որում զարգանում է թաքնված սննդային ալերգիա՝ դանդաղեցված տիպի ալերգիա, ինչն ավելի վտանգավոր է, քանի որ հիվանդության արտաքին կլինիկական դրսևորումները զարգանում են դանդաղ (մինչև մի քանի օր), և ոչ հազվադեպ, դրանք կարող են երկար ժամանակ ընդհանրապես բացակայել։ Օրգանիզմի օրգաններում և հյուսվածքներում դանդաղ պրոգրեսիվող ախտաբանական պրոցեսները հաճախ կարող են հանգեցնել ստամոքսաղիքային համակարգի, շնչառական, նյարդային համակարգերի, մաշկի խրոնիկական հիվանդությունների, ինչպես նաև կարող են բացասական ազդեցություն ունենալ հոգեկան ոլորտի վրա (դեպրեսիաներ, գերգրգռվածություն երեխաների մոտ)։

Կատարման ժամկետը

Մինչև 7 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
3770 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ