Նկարագրություն
Ոչխարի միսն առաջացնում է սննդային անտանելիության ախտանիշների դանդաղ զարգացում (այն սննդի մեջ օգտագործելուց ոչ շուտ, քան 5-7 օր հետո)։ Այս թեստը օգտագործվում է ոչխարի մսի նկատմամբ սննդային անտանելիության ախտորոշման համար։ Սննդամթերքի անտանելիությունը հանդիպում է ավելի հաճախ՝ ի տարբերություն սննդային ալերգիայի, և ընթանում է ալերգիկ ռեակցիաների տիպով՝ սպեցիֆիկ G իմունոգլոբուլինների մասնակցությամբ (IgG-միջնորդավորված)։ Ընդ որում զարգանում է թաքնված սննդային ալերգիա՝ դանդաղեցված տիպի ալերգիա, ինչն ավելի վտանգավոր է, քանի որ հիվանդության արտաքին կլինիկական դրսևորումները կզարգանան դանդաղ (մինչև մի քանի օր), իսկ ոչ հազվադեպ դրանք կարող են ընդհանրապես բացակայել տևական ժամանակ։ Օրգանիզմի օրգաններում և հյուսվածքներում դանդաղ պրոգրեսիվող պաթոլոգիական պրոցեսները հաճախ կարող են հանգեցնել ստամոքսաղիքային համակարգի, շնչառական, նյարդային համակարգերի, մաշկի խրոնիկ հիվանդությունների, ինչպես նաև կարող են բացասական ազդեցություն ունենալ հոգեկան ոլորտի վրա (դեպրեսիաներ, գերգրգռվածություն երեխաների մոտ)։
Կատարման ժամկետը
Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ