Նկարագրություն
Մանանեխի նկատմամբ IgE-կախյալ ալերգիան համարվում է սննդային ալերգիայի հազվադեպ տեսակ։ Մանանեխի նկատմամբ ալերգիան սովորաբար սկսվում է վաղ մանկական տարիքում, չնայած ծանր ալերգիկ ռեակցիաները բնորոշ են հիմնականում մեծահասակներին։ Հաճախ դիտվում է խաչաձև ալերգիկ ռեակցիա բրոկոլիի, տուրնեպսի, կաղամբի, ծաղկակաղամբի, բրյուկվայի, ռապսի, ընկույզների, ընդեղենի և մոլախոտերի փոշեհատիկի (օշինդր, թելուկ, ամբրոզիա) նկատմամբ։ Ամենից հաճախ հանդիպում են այնպիսի դրսևորումներ, ինչպիսիք են մարսողական համակարգի (ալերգիկ ստոմատիտ, խեյլիտ, գաստրիտ, կոլիտ, գաստրոէնտերիտ), մաշկի (ատոպիկ դերմատիտ, եղնջացան, Կվինկեի այտուց) և, ավելի հազվադեպ, շնչառական օրգանների հիվանդությունները (ալերգիկ ռինիտ, ասթմա)։ Տվյալ ալերգենի նկատմամբ սպեցիֆիկ իմունոգլոբուլին E-ի բարձր քանակի որոշումը վկայում է սուր ալերգիկ ռեակցիայի (անհապաղ տիպի գերզգայունություն) մասին։
Կատարման ժամկետը
Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ