Նկարագրություն
Մանանեխը առաջացնում է սննդային անտանելիության ախտանիշների արագ զարգացում (սննդի մեջ այն օգտագործելուց արդեն 1-3 օր անց): Ախտանիշները հատկապես լավ են արտահայտված մեծահասակների մոտ, երեխաների մոտ առավել հաճախ դիտվում է տվյալ մթերքի նկատմամբ սննդային անտանելիության դանդաղ և թաքնված ընթացք: Տվյալ թեստն օգտագործվում է մանանեխի նկատմամբ սննդային անտանելիության ախտորոշման համար: Սննդամթերքի անտանելիությունը սննդային ալերգիայի համեմատ ավելի հաճախ է հանդիպում և ընթանում է հատուկ իմունոգլոբուլին G-երի (IgG-միջնորդավորված) մասնակցությամբ ալերգիկ ռեակցիաների տիպով: Այս դեպքում զարգանում է թաքնված սննդային ալերգիա՝ դանդաղեցված տիպի ալերգիա, ինչն ավելի վտանգավոր է, քանի որ հիվանդության արտաքին կլինիկական դրսևորումները կզարգանան դանդաղ (մինչև մի քանի օր), իսկ հաճախ՝ դրանք կարող են առհասարակ բացակայել երկար ժամանակ: Օրգանիզմի օրգաններում և հյուսվածքներում դանդաղ հարաճող ախտաբանական պրոցեսները հաճախ կարող են հանգեցնել ստամոքսաղիքային համակարգի, շնչառական, նյարդային համակարգերի, մաշկի քրոնիկական հիվանդությունների, ինչպես նաև կարող են բացասական ազդեցություն ունենալ հոգեկան ոլորտի վրա (դեպրեսիաներ, գերգրգռվածություն երեխաների մոտ):
Կատարման ժամկետը
Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ