Նկարագրություն
Բրինձը, որպես սննդային ալերգիայի էթիոլոգիական գործոն, դասվում է միջին ալերգիզացնող ակտիվության խմբին (առանց անհատական առանձնահատկությունները հաշվի առնելու)։ Ամենից հաճախ հանդիպում են այնպիսի դրսևորումներ, ինչպիսիք են մարսողական համակարգի (ալերգիկ ստոմատիտ, խեյլիտ, գաստրիտ, կոլիտ, գաստրոէնտերիտ), մաշկի (ատոպիկ դերմատիտ, եղնջացան, Կվինկեի այտուց) և, ավելի հազվադեպ՝ շնչառական օրգանների հիվանդությունները (ալերգիկ ռինիտ, ասթմա)։ Տվյալ ալերգենի նկատմամբ սպեցիֆիկ իմունոգլոբուլին E-ի բարձր քանակի հայտնաբերումը վկայում է սուր ալերգիկ ռեակցիայի (անմիջական տիպի գերզգայունություն) մասին։
Կատարման ժամկետը
Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ