Երևան
HY
Անալիզներ
21-429

Ալերգեն f91 - մանգո, IgG

Նկարագրություն

G դասի սպեցիֆիկ իմունոգլոբուլինների (IgG-հակամարմինների) քանակական որոշում, որոնք կարող են լինել մանգոյի նկատմամբ սննդային անտանելիության նշան։ Դեպքերի մեծամասնությունում սննդային ալերգենների նկատմամբ բարձր զգայունությունը կապված է իմունային մեխանիզմների հետ, որոնց մասնակցում են հենց E դասի իմունոգլոբուլինները (IgE), ինչը հանգեցնում է անհապաղ (անաֆիլակտիկ) ռեակցիաների։ Ընդ որում, գոյություն ունի մեծ թվով ալերգիկ ռեակցիաներ, որոնց դեպքում չեն հայտնաբերվում սպեցիֆիկ IgE-ներ, ինչը դրսևորվում է անտանելիության ռեակցիաներով, որոնցում մասնակցում են G դասի իմունոգլոբուլինները (IgG), իմունային կոմպլեքսները, բջջային իմունիտետը և ոչ իմունային մեխանիզմները (ֆերմենտոպաթիաներ)։ Ոչ-IgE-կախյալ սննդային անտանելիության ռեակցիաների դեպքում հնարավոր է արյան մեջ տարբեր սննդային ալերգենների նկատմամբ IgG-ի հայտնաբերում։ Սննդային ալերգենների նկատմամբ IgG-միջնորդված զգայունության ռեակցիաները պատկանում են դանդաղ տիպի ռեակցիաների շարքին և կարող են դրսևորվել սննդի հետ ալերգենի տևական ընդունումից հետո։ Սննդային ալերգենների նկատմամբ IgG-ի հայտնաբերման նշանակությունը մնում է ոչ միանշանակ, առավել ևս, որ արդյունքների մեկնաբանումը դժվարանում է նրանով, որ դրական արդյունքը կարող է լինել նորմայի տարբերակ, քանի որ հայտնաբերված G դասի իմունոգլոբուլինները կարող են կատարել արգելափակող հակամարմինների գործառույթներ, որոնք նվազեցնում են սպեցիֆիկ IgE-ի մասնակցությամբ ընթացող ալերգիկ ռեակցիաների արտահայտվածությունը։ Ալերգենների նկատմամբ IgG-հակամարմինների թեստավորումը նպատակահարմար է իրականացնել այլ հետազոտությունների համալիրում կամ սննդային անտանելիության ախտորոշման բարդ դեպքերում, երբ բացառվել են ալերգիայի ախտանիշների առաջացման այլ հնարավոր պատճառները։ Հնարավոր է թեստի արդյունքների կիրառումն առավել ռացիոնալ դիետայի անհատական ընտրության համար, ինչը կարող է զգալիորեն նվազեցնել ալերգիայի ախտանիշների դրսևորումը։ Ալերգենների նկատմամբ IgG-ի հետազոտության կատարման նպատակահարմարությունը և արդյունքների մեկնաբանումը անհրաժեշտ է քննարկել բուժող բժշկի կամ բժիշկ-ալերգոլոգի հետ։

Կատարման ժամկետը

Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
3770 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ