Նկարագրություն
Կակաոն առաջացնում է սննդային անհանդուրժողականության ախտանիշների արագ զարգացում (արդեն սննդում օգտագործելուց 1-3 օր անց)։
Այս թեստը կիրառվում է կակաոյի նկատմամբ սննդային անհանդուրժողականության ախտորոշման համար։
Սննդամթերքի անտանելիությունը հանդիպում է ավելի հաճախ՝ սննդային ալերգիայի համեմատ, և ընթանում է ալերգիկ ռեակցիաների տիպով՝ սպեցիֆիկ G իմունոգլոբուլինների մասնակցությամբ (IgG-միջնորդավորված): Ընդ որում զարգանում է թաքնված սննդային ալերգիա՝ դանդաղեցված տիպի ալերգիա, ինչն ավելի վտանգավոր է, քանի որ հիվանդության արտաքին կլինիկական դրսևորումները կզարգանան դանդաղ (մինչև մի քանի օր), իսկ ոչ հազվադեպ, դրանք ընդհանրապես կարող են չլինել տևական ժամանակ:
Օրգաններում և հյուսվածքներում դանդաղ զարգացող ախտաբանական գործընթացները հաճախ կարող են հանգեցնել ստամոքսաաղիքային տրակտի, շնչառական, նյարդային համակարգերի և մաշկի խրոնիկ հիվանդությունների, ինչպես նաև կարող են բացասական ազդեցություն ունենալ հոգեկան ոլորտի վրա (դեպրեսիաներ, գերգրգռվածություն երեխաների մոտ)։
Կատարման ժամկետը
Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ