Երևան
HY
Անալիզներ
21-173

Ալերգեն f95 - դեղձ, IgE

Նկարագրություն

Դեղձը, որպես սննդային ալերգիայի էթիոլոգիական գործոն, դասվում է միջին աստիճանի ալերգիզացնող ակտիվություն ունեցողների շարքին (առանց հաշվի առնելու անհատական առանձնահատկությունները): Ամենից հաճախ հանդիպում են այնպիսի դրսևորումներ, ինչպիսիք են մարսողական համակարգի (ալերգիկ ստոմատիտ, խեյլիտ, գաստրիտ, կոլիտ, գաստրոէնտերիտ), մաշկի (ատոպիկ դերմատիտ, եղնջացան, Կվինկեի այտուց) և շնչառական օրգանների (ալերգիկ ռինիտ, ասթմա) հիվանդությունները: Հաճախ նկատվում է խաչաձև ալերգիա ծառերի (կեչի, լաստենի, տխլենի) փոշեհատիկների, լատեքսի նկատմամբ: Դեղձի օգտագործումը սննդի մեջ հակացուցված է ասպիրինային բրոնխիալ ասթմայի դեպքում: Տվյալ ալերգենի նկատմամբ սպեցիֆիկ իմունոգլոբուլին E-ի բարձր քանակի որոշումը վկայում է այդ ալերգենի հանդեպ օրգանիզմի սենսիբիլիզացիայի առկայության մասին:

Կատարման ժամկետը

Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
3770 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ