Նկարագրություն
Ավոկադոն պարունակում է կենսաբանորեն ակտիվ ամինների բարձր կոնցենտրացիաներ, այդ թվում՝ տիրամին (որն ամենաանմիջական կապն ունի ալերգիկ ռեակցիաների իրականացման մեխանիզմների հետ): Դրա հետևանքով կարող են առաջանալ պսևդոալերգիկ ռեակցիաներ: Ամենից հաճախ հանդիպում են այնպիսի դրսևորումներ, ինչպիսիք են մարսողական համակարգի (ալերգիկ ստոմատիտ, խեյլիտ, գաստրիտ, կոլիտ, գաստրոէնտերիտ), մաշկի (ատոպիկ դերմատիտ, եղնջացան, Կվինկեի այտուց) և շնչառական օրգանների հիվանդությունները (ալերգիկ ռինիտ, ասթմա): Տվյալ ալերգենի նկատմամբ սպեցիֆիկ իմունոգլոբուլին E-ի բարձր քանակությամբ հայտնաբերումը վկայում է այս ալերգենի հանդեպ օրգանիզմի սենսիբիլիզացիայի առկայության մասին:
Կատարման ժամկետը
Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ