Երևան
HY
Անալիզներ
21-070

Ալերգեն g12 - մշակովի տարեկան, IgE

Նկարագրություն

Ալերգիայի ամենատարածված տեսակը ծաղկափոշու ալերգիան է, որը, որպես կանոն, ունի սեզոնային բնույթ և համընկնում է այն բույսերի ծաղկման շրջաններին, որոնց ծաղկափոշու նկատմամբ առկա է սենսիբիլիզացիա։ Մշակովի տարեկանի ծաղկափոշու նկատմամբ ալերգիայի առաջացումն անմիջականորեն կապված է դրա ծաղկման շրջանի (հունիս - հուլիս) հետ։ Հաճախ դիտվում է խաչաձև ալերգիկ ռեակցիա հացի, հացաբուլկեղենի, հացի կվասի, ալյուրից պատրաստված մթերքների, սպիտակաձավարի, թեփի, հացազգիների ծիլերի, պաքսիմատի, պաղպաղակի, շերբեթի, պուդինգների, խմորագնդիկների, նրբաբլիթների, հերկուլեսի և ձավարեղենի (վարսակ, ցորեն, գարի և այլն), եգիպտացորենի, սորգոյի, երշիկեղենի, ածիկի, գարեջրի, օղու, թրթնջուկի նկատմամբ։ Ալերգիան դրսևորվում է առատ արցունքահոսությամբ, քթի խոռոչից արտադրությամբ, ավելի հազվադեպ՝ մաշկային դրսևորումներով, ծանր դեպքերում՝ շնչահեղձության նոպաներով, եղնջացանով, Կվինկեի այտուցով, ուժեղ քորով և բազմազան ցաներով ուղեկցվող սեզոնային ծաղկափոշային դերմատիտով։ Տվյալ ալերգենի նկատմամբ սպեցիֆիկ իմունոգլոբուլին E-ի բարձր քանակի որոշումը վկայում է այս ալերգենի նկատմամբ օրգանիզմի սենսիբիլիզացիայի առկայության մասին։

Կատարման ժամկետը

Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
3770 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ