Երևան
HY
Անալիզներ
21-024

Ալերգեն g13 - թավոտ բուխարնիկ, IgE

Նկարագրություն

Ալերգիայի ամենատարածված տեսակը ծաղկափոշու ալերգիան է, որը որպես կանոն ունի սեզոնային բնույթ և համընկնում է այն բույսերի ծաղկման շրջաններին, որոնց ծաղկափոշու նկատմամբ առկա է սենսիբիլիզացիա: Թավոտ բուխարնիկի ծաղկափոշու նկատմամբ ալերգիայի դրսևորումն անմիջականորեն կապված է նրա ծաղկման շրջանի հետ (հունիս - հուլիս): Ալերգիան արտահայտվում է առատ արցունքահոսությամբ, քթի խոռոչից արտադրությամբ, ավելի հազվադեպ՝ մաշկային դրսևորումներով, իսկ ծանր դեպքերում՝ շնչահեղձության նոպաներով, եղնջացանով, Կվինկեի այտուցով, ուժեղ քորով և բազմազան ցաներով ուղեկցվող սեզոնային ծաղկափոշային դերմատիտով: Տվյալ ալերգենի նկատմամբ սպեցիֆիկ E իմունոգլոբուլինի բարձր քանակով որոշումը վկայում է այդ ալերգենի նկատմամբ օրգանիզմի սենսիբիլիզացիայի առկայության մասին:

Կատարման ժամկետը

Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
3770 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ