Երևան
HY
Անալիզներ
21-302

i71 ալերգեն - մոծակ, IgG

Նկարագրություն

Մոծակի հիմնական ալերգենը նրա թուքն է, որը մարդու օրգանիզմ է ընկնում այս միջատի խայթոցի միջոցով: Բացի այդ, մոծակի խայթոցի դեպքում հնարավոր է մարդու օրգանիզմ թափանցեն նաև նրա կենսագործունեության արգասիքները, ինչը նույնպես կարող է առաջացնել օրգանիզմի սենսիբիլիզացիա այս հակածինների նկատմամբ: Ալերգիայի դրսևորումները կարող են լինել ինչպես տեղային ռեակցիաներ՝ ալերգիկ դերմատիտի տեսքով, այնպես էլ ընդհանուր՝ եղնջացան, Կվինկեի այտուց, անաֆիլակտիկ շոկ: Արյան մեջ սպեցիֆիկ IgG-ի որոշումն առաջին հերթին վկայում է այն մասին, որ տեղի է ունենում տվյալ ալերգենի մշտական, պարբերական մուտք օրգանիզմ, բացի այդ, համարվում է, որ արյան մեջ սպեցիֆիկ IgG-ի բարձր կոնցենտրացիան նպաստում է IgE-ով միջնորդավորված անհապաղ տիպի ալերգիկ ռեակցիաների դրսևորումների նվազմանը և դանդաղ տիպի գերզգայունության ձևավորմանը:

Կատարման ժամկետը

Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
3770 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ