Նկարագրություն
Ֆորմալդեհիդի նկատմամբ ալերգիան բավականին հաճախ է հանդիպում: Ֆորմալդեհիդը լայնորեն կիրառվում է արդյունաբերության բազմաթիվ ճյուղերում, և տվյալ ալերգենի նկատմամբ օրգանիզմի սենսիբիլիզացիայի դեպքում դա պետք է հաշվի առնել և հնարավորության սահմաններում խուսափել այդ նյութի հետ շփումից: Ալերգիկ ռեակցիան կարող է դրսևորվել շնչառական ալերգոզներով (ալերգիկ ռինիտ, ալերգիկ կոնյունկտիվիտ), կոնտակտային դերմատիտով, իսկ ծանր դեպքերում՝ շնչահեղձության նոպաներով, եղնջացանով, Կվինկեի այտուցով: Տվյալ ալերգենի նկատմամբ սպեցիֆիկ իմունոգլոբուլին E-ի բարձր քանակի հայտնաբերումը մատնանշում է այդ ալերգենի հանդեպ օրգանիզմի սենսիբիլիզացիայի առկայությունը:
Կատարման ժամկետը
Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ