Նկարագրություն
Ստաֆիլոկոկային էնտերոտոքսին A-ն իր բնույթով 24-30 ԿԴա մոլեկուլային զանգվածով սպիտակուց է, որն էլ հանդես է գալիս որպես ալերգեն: Ստաֆիլոկոկային էնտերոտոքսին A-ի նկատմամբ ալերգիկ ռեակցիաների դրսևորումներ կարող են հանդիսանալ ատոպիկ դերմատիտը, ալերգիկ ռինիտը, ալերգիկ կոնյունկտիվիտը, մարսողական համակարգի հիվանդությունները (ալերգիկ ստոմատիտ, խեյլիտ, գաստրիտ, կոլիտ, գաստրոէնտերիտ): Արյան մեջ սպեցիֆիկ IgG-ի որոշումը նախևառաջ ցույց է տալիս, որ տեղի է ունենում տվյալ ալերգենի մուտք օրգանիզմ, բացի այդ, համարվում է, որ արյան մեջ սպեցիֆիկ IgG-ի բարձր կոնցենտրացիան նպաստում է անհապաղ տիպի ալերգիկ ռեակցիաների դրսևորումների նվազմանը, որոնք միջնորդավորված են IgE-ով, և դանդաղեցված տիպի գերզգայունության ձևավորմանը:
Կատարման ժամկետը
Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ