Նկարագրություն
Anisakis Larvae-ն նեմատոդների դասին պատկանող հելմինթ է, որը մակաբուծում է մարդու և կենդանիների աղիներում և հանդիսանում այնպիսի հիվանդության զարգացման պատճառ, ինչպիսին անիզակիդոզն է։ Այս մակաբույծի ալերգեններ հանդիսանում են ինչպես բուն մակաբույծը և նրա կենսագործունեության արգասիքները, այնպես էլ նրա թրթուրները։ Անիզակիդոզի ժամանակ ալերգիկ ռեակցիաները բավականին հաճախակի երևույթ են։ Այդ ռեակցիաների դրսևորումները կարող են լինել ինչպես մաշկային ցանավորումները՝ տարբեր ցաների, եղնջացանի տեսքով, այնպես էլ ծանր համակարգային դրսևորումները՝ Կվինկեի այտուցի և անաֆիլակտիկ ռեակցիաների տեսքով։ Տվյալ ալերգենի նկատմամբ սպեցիֆիկ իմունոգլոբուլին E-ի բարձր քանակի հայտնաբերումը վկայում է այս ալերգենի նկատմամբ օրգանիզմի սենսիբիլիզացիայի առկայության մասին։
Կատարման ժամկետը
Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ