Նկարագրություն
Anisakis Larvae-ն նեմատոդների դասի հելմինթ է, որը մակաբուծում է մարդու և կենդանիների աղիներում, և հանդիսանում է անիզակիդոզ հիվանդության զարգացման պատճառ։ Այս մակաբույծի ալերգեններն են նրա կենսագործունեության արգասիքները, ինչպես նաև նրա թրթուրները։ Անիզակիդոզի ժամանակ ալերգիկ ռեակցիաները կարող են դրսևորվել մաշկային քորի (հատկապես քթի շրջանում), ատոպիկ դերմատիտի, եղնջացանի, Կվինկեի այտուցի, շնչառական ալերգոզների, բրոնխիալ ասթմայի տեսքով։ IgG դասի հակամարմինները սկսում են սինթեզվել հիվանդության 2-3-րդ շաբաթում, դրանց կոնցենտրացիան հասնում է առավելագույնին վարակումից հետո 2-3-րդ ամսում և կարող է նույն մակարդակում մնալ 1 տարուց ավելի։ Սպեցիֆիկ իմունոգլոբուլին G-ի որոշումն օգտագործվում է դանդաղ ընթացող ալերգիկ ռեակցիայի ախտորոշման, ինչպես նաև անցկացված թերապիայի վերահսկման համար։
Կատարման ժամկետը
Մինչև 3 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ