Նկարագրություն
Ալերգիայի ամենատարածված տեսակը փոշեհատիկային ալերգիան է, որը, որպես կանոն, ունի սեզոնային բնույթ և համընկնում է այն բույսերի ծաղկման շրջանների հետ, որոնց փոշեհատիկների նկատմամբ առկա է սենսիբիլիզացիա։ Ալերգիայի առաջացումն անմիջականորեն կապված է ընկուզենու ծաղկման հետ (ապրիլի վերջ - մայիսի առաջին կես)։ Ալերգիան դրսևորվում է առատ արցունքահոսությամբ, քթի խոռոչից արտադրությամբ, հազվադեպ՝ մաշկային դրսևորումներով, իսկ ծանր դեպքերում՝ շնչահեղձության նոպաներով, եղնջացանով, Կվինկեի այտուցով, սեզոնային փոշեհատիկային դերմատիտով՝ ուղեկցվող ուժեղ քորով և տարատեսակ ցաներով։ Տվյալ ալերգենի նկատմամբ սպեցիֆիկ իմունոգլոբուլին E-ի բարձր քանակության որոշումը վկայում է այս ալերգենի նկատմամբ օրգանիզմի սենսիբիլիզացիայի առկայության մասին։
Կատարման ժամկետը
Մինչև 3 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ