Երևան
HY
Անալիզներ
21-218

Ալերգեն t11 - սոսի, IgE

Նկարագրություն

Ալերգիայի ամենատարածված տեսակը փոշեհատիկային ալերգիան է, որը, որպես կանոն, ունի սեզոնային բնույթ և համընկնում է այն բույսերի ծաղկման շրջաններին, որոնց փոշեհատիկի նկատմամբ առկա է սենսիբիլիզացիա։ Սոսու փոշեհատիկի նկատմամբ ալերգիայի առաջացումն անմիջականորեն կապված է նրա ծաղկման շրջանի հետ (ապրիլի վերջ - մայիս)։ Ալերգիան դրսևորվում է առատ արցունքահոսությամբ, քթի խոռոչից արտադրությամբ. ավելի հազվադեպ՝ մաշկային դրսևորումներով. ծանր դեպքերում՝ շնչահեղձության նոպաներով, եղնջացանով, Կվինկեի այտուցով, ուժեղ քորով և տարատեսակ ցաներով ուղեկցվող սեզոնային փոշեհատիկային դերմատիտով։ Տվյալ ալերգենի նկատմամբ սպեցիֆիկ իմունոգլոբուլին E-ի բարձր քանակով հայտնաբերումը վկայում է այդ ալերգենի նկատմամբ օրգանիզմի սենսիբիլիզացիայի առկայության մասին։

Կատարման ժամկետը

Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
3770 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ