Երևան
HY
Անալիզներ
21-035

Ալերգեն t12 - սպիտակ ուռենի, IgE

Նկարագրություն

Ալերգիայի ամենատարածված տեսակը փոշեհատիկային ալերգիան է, որը, որպես կանոն, կրում է սեզոնային բնույթ և համընկնում է այն բույսերի ծաղկման շրջանների հետ, որոնց փոշեհատիկի նկատմամբ առկա է սենսիբիլիզացիա։ Սպիտակ ուռենու փոշեհատիկի նկատմամբ ալերգիայի առաջացումն անմիջականորեն կապված է նրա ծաղկման շրջանի հետ (ապրիլի վերջ – մայիսի վերջ)։ Բավականին հաճախ հանդիպում են խաչաձև ալերգիկ ռեակցիայի դեպքեր կեչու, հաճարենու, լաստենու, տխլենու փոշեհատիկի, ինչպես նաև որոշ սննդային ալերգենների նկատմամբ (խնձոր, տանձ, դեղձ, բալ, կիվի, պնդուկ և ընկույզ)։ Ալերգիան դրսևորվում է առատ արցունքահոսությամբ, քթի խոռոչից արտադրությամբ, հազվադեպ՝ մաշկային դրսևորումներով, ծանր դեպքերում՝ շնչահեղձության նոպաներով, եղնջացանով, Կվինկեի այտուցով, ուժեղ քորով և բազմազան ցաներով ուղեկցվող սեզոնային փոշեհատիկային դերմատիտով։ Տվյալ ալերգենի նկատմամբ սպեցիֆիկ իմունոգլոբուլին E-ի բարձր քանակի որոշումը վկայում է այդ ալերգենի նկատմամբ օրգանիզմի սենսիբիլիզացիայի առկայության մասին։

Կատարման ժամկետը

Մինչև 7 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
4875 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ