Երևան
HY
Անալիզներ
21-656

Ալերգեն t14 - բարդի, IgE (ImmunoCAP)

Նկարագրություն

Արյան մեջ սպեցիֆիկ հակամարմինների՝ E դասի իմունոգլոբուլինների քանակական որոշում, որոնք ի հայտ են գալիս բարդու փոշեհատիկի նկատմամբ ալերգիկ ռեակցիայի առկայության դեպքում: Տվյալ հետազոտությունն օգտագործվում է. ալերգիկ հիվանդությունների (բրոնխիալ ասթմա, ալերգիկ ռինիտ, շնչառական ալերգոզ) ախտորոշման համար, բարդու փոշեհատիկի նկատմամբ ալերգիկ ռեակցիաների զարգացման ռիսկի գնահատման համար: Տվյալ հետազոտությունը նշանակվում է. ալերգիկ բնույթի մասին վկայող հետևյալ ախտանիշների առկայության դեպքում՝ աչքերի լորձաթաղանթի կարմրություն և այրոց, արցունքահոսություն և կոպերի այտուց, քթի փակվածություն, փռշտոց, հազ, հևոց, բրոնխոսպազմ և այլն, բարդու ծաղկման շրջանում ախտանիշների սրման դեպքում, սենսիբիլիզացիայի պոլիվալենտ բնույթի դեպքում, երբ հնարավոր չէ in vivo թեստավորում իրականացնել ենթադրյալ ալերգենների հետ, մաշկային թեստավորման կեղծ դրական կամ կեղծ բացասական արդյունքի դեպքում, երեխաներին, եթե նրանց ծնողները տառապում են ալերգիկ հիվանդություններով, այդ թվում՝ տարվա գարնանա-ամառային շրջանում դրսևորվող:

Կատարման ժամկետը

Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
5395 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ