Երևան
HY
Անալիզներ
21-204

Ալերգեն t19 - ակացիա, IgE

Նկարագրություն

Ալերգիայի ամենատարածված տեսակը ծաղկափոշու ալերգիան է, որը, որպես կանոն, ունի սեզոնային բնույթ և համընկնում է այն բույսերի ծաղկման շրջանների հետ, որոնց ծաղկափոշու նկատմամբ առկա է սենսիբիլիզացիա։ Ակացիայի ծաղկափոշու նկատմամբ ալերգիայի առաջացումը ուղղակիորեն կապված է դրա ծաղկման շրջանի հետ (մարտ – մայիս)։ Ալերգիան դրսևորվում է առատ արցունքահոսությամբ, քթի խոռոչից արտադրությամբ, ավելի հազվադեպ՝ մաշկային դրսևորումներով, իսկ ծանր դեպքերում՝ շնչահեղձության նոպաներով, եղնջացանով, Կվինկեի այտուցով, ուժեղ քորով և բազմազան ցանավորմամբ ուղեկցվող սեզոնային ծաղկափոշային դերմատիտով։ Տվյալ ալերգենի նկատմամբ սպեցիֆիկ իմունոգլոբուլին E-ի բարձր քանակի որոշումը վկայում է այդ ալերգենի հանդեպ օրգանիզմի սենսիբիլիզացիայի առկայության մասին։

Կատարման ժամկետը

Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
3770 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ