Երևան
HY
Անալիզներ
21-660

Ալերգեն t2 - գորշ լաստենի, IgE (ImmunoCAP)

Նկարագրություն

Արյան մեջ սպեցիֆիկ հակամարմինների՝ E դասի իմունոգլոբուլինների քանակական որոշում, որոնք ի հայտ են գալիս գորշ լաստենու փոշեհատիկի նկատմամբ ալերգիկ ռեակցիայի առկայության դեպքում: Այս հետազոտությունը կիրառվում է՝ ալերգիկ հիվանդությունների (բրոնխիալ ասթմա, ալերգիկ ռինիտ, ռեսպիրատոր ալերգոզ) ախտորոշման համար, գորշ լաստենու փոշեհատիկի նկատմամբ ալերգիկ ռեակցիաների զարգացման ռիսկի գնահատման համար: Այս հետազոտությունը նշանակվում է՝ ալերգիկ բնույթին վկայող հետևյալ ախտանիշների առկայության դեպքում՝ աչքերի լորձաթաղանթի կարմրություն և այրոց, արցունքահոսություն և կոպերի այտուց, քթի փակվածություն, փռշտոց, հազ, հևոց, բրոնխոսպազմ և այլն, գորշ լաստենու ծաղկման շրջանում ախտանիշների սրման դեպքում, սենսիբիլիզացիայի պոլիվալենտ բնույթի դեպքում, երբ հնարավոր չէ իրականացնել in vivo թեստավորում ենթադրյալ ալերգեններով, մաշկային թեստավորման կեղծ դրական կամ կեղծ բացասական արդյունքի դեպքում, երեխաներին, եթե նրանց ծնողները տառապում են ալերգիկ հիվանդություններով, այդ թվում՝ տարվա գարնանային-ամառային շրջանում դրսևորվող:

Կատարման ժամկետը

Մինչև 3 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
5395 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ